
Էդգար Խաչատրյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Այսօր Հայաստանի ըմբշամարտի հավաքականը եւս մեկ մեդալ է նվաճել Ֆրանսիայում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությունում:
Հունահռոմեական ոճի գերծանր քաշային կարգում (120 կգ) հանդես եկող Էդգար Խաչատրյանը բրոնզե մեդալի համար պայքարում տուշեով հաղթել է ռուսաստանցի Նիկոլայ Իզմայլովին:
Այդ քաշային կարգում ոսկե մեդալակիր է դարձել վրացի Զվիադի Պատարիձեն, արծաթե մեդալակիր՝ թուրք Օսման Քենան Յլդըրիմը:
Այսօր բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք էր ձեռք բերել նաեւ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Մալխազ Ամոյանը: Նա 3-2 հաշվով պարտություն կրեց ադրբեջանցի Իսլամբեկ Դադովից եւ վերջնական արդյունքում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:
Հայաստանը ներկայացուցիչ ուներ նաեւ 55 կգ քաշային կարգում: Էդգար Թամազյանը 1/8 եզրափակչից հետո լքեց պայքարը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել