Իրադրությունը առաջնագծում
Օգոստոսի 31-ի լույս սեպտեմբերի 1-ի գիշերը, ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում, ադրբեջանական կողմը հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 32 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 300 կրակոց: Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- գրված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել