Պայթյուն պղնձամոլիբդենայինում. կա 1 զոհ
Երեկ՝ ժամը 14:52-ին, Փրկարար ծառայությունն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի մեխանիկական արտադրամասի հարակից տարածքում տեղի է ունեցել պայթյուն: Ըստ նախնական տվյալների՝ «Վահրամ և Նորայր» ՍՊԸ-ի կողմից կատարվող եռակցման աշխատանքների ժամանակ դեռևս չպարզված հանգամանքներում տեղի է ունեցել թթվածնի բալոնի պայթյուն:
Տեղում զոհվել է 1984թ.-ին ծնված Իսահակ Մայիլյանը, իսկ 1986թ.-ին ծնված Զորի Բաբայանը, 1988թ.-ին ծնված Էրիկ Գասպարյանը և 1950թ.-ին ծնված Տիգրան Շահբազյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Կապան քաղաքի հիվանդանոց:
Տ. Շահբազյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Զ.Բաբայանի և Է.Գասպարյանի վիճակը` բավարար: Այս մասին հայտնում են Արտակարգ ալիք լրատվական կենտրոնից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել