HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Չխմուկ` մեռուկ

Երկու տարի առաջ այս օրերին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեր հանրությանը խորհուրդ տվեց չխոսել ճգնաժամի մասին, որպեսզի այդ ճգնաժամը շրջանցի Հայաստանը: Ավելին, շարունակեցինք անընդհատ խոսել ու այնքան խոսեցինք, որ ճգնաժամի նոր սրացման նշաններ նորից ի հայտ եկան:

Երեկ հրապարակված պաշտոնական տվյալներով` այս տարվա հոկտեմբերին մեր տնտեսկական ակտիվության աճի ցուցանիշը կազմել է ընդամենը 2,4 տոկոս, անցած տարվա հոկտեմբերի համեմատ:

Ընդամենը ացած ամիս այդ աճը 9 տոկոս էր, նախանցած ամիս` 9,6 տոկոս...

Ու ընդհանրապես, մեր տնտեսությունը բնորոշող հոկտեմբերյան ցուցանիշները վատն են, շատ վատը:

Հոկտեմբերին` այս տարի առաջին անգամ, արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում նախորդ ամսվա նկատմամբ: Անկումն էլ ահռելի է` 18 տոկոս: Սեպտեմբերի համեմատ նվազել են արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, առևտրի շրջանառության ծառայությունների ծավալները, էլեկտտրաէներգիայի արտադրությունը, արտահանման ծավալները: Մի խոսքով, հոկտեմբերին մեր «դիվերսիֆիկացված», «թիրախային ճյուղերով» և «կառավարվող ռիսկերով» տնտեսության աճը «տոռմուզ» է տվել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter