
Հայկական հավելված` շախմատասերների համար
Շախմատասերների համար մեկ ամիս առաջ ներկայացվեց հայկական արտադրության «Chessfimee» հավելվածը: Այն, օգտագործելով OCR (optical character recognition) տեխնոլոգիան, սկանավորում, թվայնացնում է գրքերից, ամսագրերից և նույնիսկ LCD էկրաններից հեռախոսի օգնությամբ նկարված շախմատային դիագրամները, վերլուծում դիրքը, ինչպես նաև հնարավորություն տալիս սկանավորված տարբերակով խաղալ նկարահանված շախմատային նույն տախտակը:
Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց «Chessfimee-ի թիմի անդամ Տիգրան Սարգսյանը` նման հավելված ստեղծելու գաղափարը առաջացել է մոտ կես տարի առաջ, սակայն դրա ստեղծման հիմնական աշխատանքները կատարվել են վերջին երեք-չորս ամիսներին:
«Իրականում, նման հավելվածը շատ է օգնում շախմատային համայնքին: Համաշխարհային շուկայում նմանատիպ ֆունկցիոնալությամբ գոյություն ունի միայն մեկ հավելված»,- ասում է Տիգրան Սարգսյանը:
Այս պահին հավելվածը օգտատերերին հասանելի է անվճար տարբերակով և «Ֆայմտեք»-ը նախատեսում է զարգացնելծրագիրը և վճարովի ծառայություններ մատուցել պրոֆեսիոնալ շախմատիստների համար։
Նշենք, որ Chessfimee պրոյեկտը մասնակցել է Armenia StartUp Cup 2016 Ազգային առաջնությանը և հաջողությամբ անցել է հաջորդ փուլ։
Հավելվածը ներբեռնել կարող եք հետևյալ հղումով։
Մեկնաբանել