
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բացվել է ցուցասրահ
Այսուհետև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կգործի ժամանակակից արվեստի «Art Am» ցուցասրահը: Այս մասին հայտնում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն:
««ԱրտԱմ»-ը գեղարվեստական անկյուն է՝ ուղղված հայ արվեստագետների և հայկական մշակույթի տարածմանն ու զարգացմանը: Տեղակայված լինելով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ այն նպատակ է հետապնդում մոտեցնել հայ մշակույթը հասարակությանը՝ արվեստն ու մշակութային ժառանգությունը այցելուների համար դարձնելով ճանաչողության կարևորագույն տարր:
Հիմնելով այս գեղարվեստական անկյունը՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը իր նվիրվածությունն է արտահայտում հայ մշակույթի զարգացման գործին:
Առաջինը «Art Am»-ում կցուցադրվեն Հասմիկ Ավետիսյանի 26 նկարները:
Ցուցադրությունները կփոխվեն ամեն ամիս»,- գրված է ընկերության հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել