HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ Բակո Սահակյանը հրամանագրեր է ստորագրել

Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագրեր պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու մասին: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքը: 

Համաձայն հրամանագրերի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս եւ Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու խիզախության համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգեւատրվել է 7 հոգի հետմահու, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով` 1 հոգի հետմահու, «Արիության համար» մեդալով` 9 հոգի, որից 1-ը՝ հետմահու, «Մարտական ծառայություն» մեդալով` 267 հոգի, որից 1-ը` հետմահու:

Արցախի, Հայաստանի եւ արտերկրի մի խումբ պետական, հասարակական եւ քաղաքական գործիչներ, Արցախյան ազգային-ազատագրական պայքարի ակտիվ մասնակիցներ, ազատամարտիկներ, դիվանագետներ եւ բարերարներ պարգեւատրվել են` «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով` 8 հոգի, որից 1-ը` հետմահու, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով` 18 հոգի, որից 2-ը՝ հետմահու, «Մխիթար Գոշ» մեդալով` 11 հոգի, «Վաչագան Բարեպաշտ» մեդալով` 16 հոգի, որից 2-ը` հետմահու, «Անանիա Շիրակացի» մեդալով` 12 հոգի, որից 2-ը` հետմահու, «Երախտագիտություն» մեդալով` 78 հոգի եւ 4 կազմակերպություն:
Գիտության, մշակույթի, արվեստի, առողջապահության եւ տնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ անձանց շնորհվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter