
Աղավնաձորի գյուղացիներն իրենց երեխաներին արգելել են դպրոց գնալ
Այսօր Աղավնաձոր գյուղում գյուղացիներն իրենց երեխաներին արգելել են գնալ Գրիգոր Հակոբյանի անվան միջնակարգ դպրոց։ Նրանց բարկացրել է 2015 թվականի հոկտեմբերից «Վեդի Ալկո» ՓԲԸ-ի կողմից մթերված խաղողի դիմաց 140 մլն դրամ պարտքը չմարելու հանգամանքը։
Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանը «Հետքին» փոխանցեց, որ գյուղացիների մտահոգությունն արդեն հայտնել է մարզպետին և վարչապետին։ Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ 15 օրվա ընթացքում կմարվեն խաղողի մթերման գումարները։
«Գյուղացիների հետ արդեն համաձայնության ենք եկել, որ վաղվանից երեխաները կհաճախեն դպրոց, մինչ խնդիրը կկարգավորվի, պարտքերը կմարվի»,-նշում է Գալստյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել