Արտգործնախարար Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենին
Սեպտեմբերի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Պոտսդամում հանդիպել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Միխաել Գեորգ Լինկին:
Ինչպես հայտնում է ԱԳՆ-ն, զրուցակիցները քննարկել են կառույցի օրակարգային հարցեր: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է ԺՀՄԻԳ-ի և Հայաստանի միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը:
Էդվարդ Նալբանդյանը և Միխաել Գեորգ Լինկը մտքեր են փոխանակել ԺՀՄԻԳ գործունեության շուրջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել