HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որքան մարդասիրական օգնություն է ստացվել հուլիսին

Այս տարվա հունվար-հուլիսին Հայաստանը տարբեր երկրներից ստացել է 27,74 մլն դոլարի մարդասիրական օգնություն։ Դա 26,8%-ով գերազանցում է 2015-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշը։ Իսկ հունվար-հունիսին ստացված օգնության ծավալը կազմել էր 24,96 մլն դոլար, հետևաբար՝ միայն հուլիսին այն կազմել շուրջ 3 մլն դոլար։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ), ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների՝ հունվար-հուլիսին մարդասիրական օգնության կարգով Հայաստան է ներմուծվել 2 240,6 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է մոտ 13,35  մլրդ ՀՀ դրամ կամ 27,74 մլն  ԱՄՆ դոլար: 

Ստացված օգնության գերակշիռ մասը քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքն է։ Ամենամեծ ծավալի մարդասիրական օգնությունն այս ընթացքում Հայաստանը ստացել է Շվեյցարիայից, ԱՄՆ-ից ու Չինաստանից։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter