
Ներքին զբոսաշրջությունը 20.8%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած հաշվետվությունների՝ 2016թ. հունվար-հունիս ամիսներին հանրապետության տարածքում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխվել է 112 043 ՀՀ քաղաքացի-զբոսաշրջիկ։
Այս ցուցանիշը, 2015թ. նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է 20.8%-ով: 2015 թվականի առաջին կիսամյուկում ՀՀ ներքին զբոսաշրջության ցուցանիշում արձանագրվել է 92 716 զբոսաշրջիկ։
Գծապատկերում ներկայացրել ենք ներքին զբոսաշրջության տվյալներն ըստ նպատակի:
Տվյալներից կարելի է եզրակացնել, որ ՀՀ զբոսաշրջիկներն առավել շատ ճանապարհորդում են հանգստի և ժամանցի, այնուհետ գործնական և բուժման նպատակներով։ Օրինակ՝ այս տարվա առաջին կիսամյակի ընդհանուր զբոսաշրջիկների թվի 63 %-ը ճանապարհորդել են հանգստիևժամանցի նպատակով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել