HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 դպրոցում կհյուրընկալեն Գերմանիայի դեսպանին

ՅՈւՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովը  շարունակում է իրականացնել «Ճանաչիր աշխարհի մշակույթներն ու երկրներն» իր ծրագիրը, որով նախատեսվում են ՅՈւՆԵՍԿՕ-ի Ասոցացված դպրոցների ծրագրի /ԱԴԾ/ ցանցում ներառված Հայաստանի 11 դպրոցների աշակերտների հանդիպումները Հայաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի անդամ երկրները ներկայացնող օտարերկրյա դեսպանների հետ:

Ծրագրի շրջանակներում Երևանի Համբարձում Գալստյանի  անվան թիվ 83 դպրոցը նոյեմբերի 23-ին` ժամը 15:00-ին, հյուրընկալելու է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին:

Միջոցառմանը մասնակցելու են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, ինչպես նաև Քաղաքապետարանի ներկայացուցիչները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter