
Ֆրանսիական համալսարան. դասախոսների իրավունքները վերականգնվել են
Ֆրանսիական համալսարանը վստահեցնում է, որ դասախոսներին ամբողջական փոխհատուցում է տրվել և վերականգնել է աշխատանքում
Փաստերի իսկությունը վերահաստատելու նպատակով, Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) հստակեցնում է, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից համալսարանի 12 դասախոսների աշխատանքից ազատման որոշումը չեղյալ հայտարարելու մասին վճիռը հրապարակելուն պես, ՀՖՀՀ-ն անմիջապես ձեռնամուխ է եղել դրա իրականացմանը:
Համալսարանը, առանց հապաղելու, տվյալ դասխոսներին տրամադրել է ամբողջական փոխհատուցում, նրանց ներգրավել աշխատանքում և վերականգնել նրանց իրավունքները, նրանց հանձնարարել է միևնույն առարկաների դասավանդումը և դասաժամերը, ինչ նախկինում` հիմք ընդունելով 2011-2012 ուսումնական տարվա համար նախատեսված ծրագրերը:
«Ինչպես ընդգծեց Ֆրանսիայի Հանրապետության նախագահը ս.թ. հոկտեմբերի 6-ից 7-ը Երևան կատարած պետական այցի ընթացքում, ՀՖՀՀ-ն կշարունակի իրագործել իր առաքելությունը, խստորեն պահպանելով բարձրագույն կրթության ֆրանսիական ավանդույթները, ինչը նրա ուժի, հաջողության և հեղինակության գրավականն է»,- հայտնում է ՀՖՀՀ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել