
Հանդիպում Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի պատվիրակությունների հետ
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին հանդիպումներ է ունեցել ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Արցախ ժամանած Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակությունների հետ:
Արցախի նախագահի կայքը տեղեկացնում է, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
Նախագահը ողջունել է բարեկամական երկրների ներկայացուցիչների այցն Արցախ՝ կարեւորելով նրանց հետ կապերի շարունակական խորացումն ու զարգացումը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել