HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որքան խոզի միս է ներմուծվել Ուկրաինայից

ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը երեկ հայտարարեց, որ արգելել է Ուկրաինայից Հայաստան ներմուծել կենդանի խոզեր, խոզի միս և այլն։ Նպատակն է կանխել Ուկրաինայում արձանագրված խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության մուտքը Հայաստան:

Ուկրաինայում այդ հիվանդության արձանագրման մասին է վկայում Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքում հրապարակված տեղեկությունը: Իսկ թե ինչ ծավալի խոզի միս է ներմուծվում Ուկրաինայից Հայաստան, կարելի է պարզել ՀՀ մաքսային ծառայությունից։

Ըստ ծառայության հրապարակած վերջին տվյալների՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 2 712,8 տոննա խոզի միս, որի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 4,96 մլն ԱՄՆ դոլար։ 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ ներմուծված  խոզի մսի ծավալը նվազել է 368  տոննայով, իսկ մաքսային արժեքը՝ 2,6 մլն դոլարով։

Այս տարվա առաջին կիսամյակում ներմուծվածի (ըստ ֆիզիկական ծավալի) 21%-ն է եղել Ուկրաինայից։ Իսկ գերակշիռ մասը, ինչպեսև նախորդ առնվազն չորս տարիներին,  ներմուծվել է  Բրազիլիայից։

Ըստ ՀՀ մաքսային ծառայության տվյալների

Տարեկան կտվածքով՝ 2015  թվականին, Հայաստան է ներմուծվել 6 403,5 տոննա խոզի միս, որից 5%-ը՝ Ուկրաինայից։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter