Տարվա չորս եղանակները` մեկ տանիքի տակ
Վաղը' ժամը 15:00-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կկայանա նկարիչ Արշոյի (Արշավիր Կիրակոսյանի) անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսին ներկայացված են Արշոյի վերջին շրջանի լավագույն կտավները («Թռչկանի ջրվեժը», «Նազրևան գյուղը», «Ամառը Փարպիում», «Աղջիկը հայելու առաջ», «Ծաղկաձորյան բնապատկեր» և այլն):
Նկարչի 72 ամյակի նախօրեին բացվող այս ցուցահանդեսի խորհուրդը մեծ է, և այդ խորհուրդը կարելի է հասկանալ միայն նրա գունաշխարհին ծանոթանալով:
Ցուցահանդեսին հրավիրված են ՀՀ առաջին տիկինը, ՀՀ մշակույթի նախարարը, ՀՀ Սփյուռքի նախարարը, պետական այլ պաշտոնյաներ, գործարարներ, արվեստագետներ և այլ հետաքրքրված անձիք: Մուտքն ազատ է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել