Կենտրոնական բանկը ներկայացրել է օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքները
Կենտրոնական բանկը ներկայացրել է օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքները․
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 77,222,372 դոլար 473.88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 87,963,475 ԱՄՆ դոլար 475.40 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 14,800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 474.83 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,936,829 եվրո 527.30 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12,074,113 եվրո 532.96 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,079,778,766 ՌԴ ռուբլի 7,25 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 472,157,132 ՌԴ ռուբլի 7,35 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Օգոստոսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 53.7 մլն ԱՄՆ դոլար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել