Հանդիպել են Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները
Այսօր Բրատիսլավայում Եվրոպական միության և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները, գոհունակությամբ վերահաստատելով երկու հարևան երկրների փոխադարձ հանձնառությունն առավել ամրապնդել ավանդական բարիդրացիական հարաբերություններն ու խորացնել համակողմանի փոխգործակցությունը, անդրադարձան երկկողմ օրակարագի մի շարք հարցերի։
Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն քննարկել են Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել