
ԼՂՀ ՊՆ․«Արայիկ Օրդուբեկյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել մարտական խնդրի կատարման ժամանակ տեղ գտած այլ հանգամանքներում»
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, նշելով, որ «սեպտեմբերի 2-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած մահվան ելքով պատահարի մանրամասները պարզելու համար կատարված քննությամբ արձանագրվել է, որ զինծառայող Արայիկ Օրդուբեկյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել ոչ թե հակառակորդի կողմից արձակված կրակոցից, այլ մարտական խնդրի կատարման ժամանակ տեղ գտած այլ հանգամանքներում։ Միջադեպի մանրամասները պարզելու համար քննությունը շարունակվում է»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել