HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղավնո գյուղում Արիավան նոր բնակելի թաղամասի բացման հանդիսավոր արարողություն

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին մասնակցել է Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում Արիավան նոր բնակելի թաղամասի բացման հանդիսավոր արարողությանը:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել «Արի» հիմնադրամին` ծրագրի իրականացման մեջ ունեցած գործուն մասնակցության համար եւ ընդգծել, որ գյուղական բնակավայրերի շենացումը եղել է ու կմնա հանրապետության ռազմավարական խնդիրների առաջնահերթություններից՝ արժեւորելով այն ժողովրդագրական, քաղաքական եւ սոցիալ-տնտեսական տեսանկյուններից:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter