Իրադրությունն առաջնագծում հանգստյան օրերին
Հանգստյան օրերին ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
«ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,- գրված է ՊՆ հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել