Դեղերի մանրածախ գների մշտադիտարկում է իրականացվել
ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտական խումբը սեպտեմբերի 5-ին իրականացրել է դեղերի մանրածախ գների մշտադիտարկում: Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, դեղերի մանրածախ գների համեմատությամբ` թվով 54 անվանում, լայն սպառում ունեցող դեղերի գները ընդհանուր առմամբ նվազել են` 6,06 տոկոսով, որից 30 անվանում դեղերի գները նվազել են 7.08 տոկոսով (հակաբիոտիկ, հորմոնային, ոչ ստերոիդային հակաբորբոքային, հակակոագուլյանտ, ուղեղի արյան շրջանառությունը կարգավորող դեղեր), իսկ 24 անվանում դեղերի գները բարձրացել են 1.02 տոկոսով (մրսածության, հակագերճնշումային, ցավազրկող, դեղեր, վիտամիններ, պրոբիոտիկներ):
Այս մասին հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել