Մաքսանենգ ճանապարհով ՀՀ է ներմուծվել շուրջ 5 տոննա քաշով հոգեմետ նյութ
Անհատ ձեռնարկատեր Ն. Թ.-ն Ռուսաստանի Դաշնությունից ձեռք է բերել և 25.07.16թ. ՀՀպետական սահմանով սահմանված կանոնների խախտմամբ, առանց համապատասխան լիցենզիայի առկայության, մաքսանենգ ճանապարհով ներմուծել է ներկերի արտադրության մեջ օգտագործվող շուրջ 5 տոննա քաշով «Տոլուոլ» տեսակի հոգեներգործուն նյութ:
Ստուգումներով պարզվել է, որ հիշյալ հոգեներգործուն նյութերը ներմուծելիս փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողներին, որից հետո վերջիններիս կողմից թույլատրվել է բեռի բացթողումը:
«Տոլուոլ» տեսակի հոգեներգործուն նյութը ՀՀ պետական սահմանով սահմանված կանոնների խախտմամբ տեղափոխելու և ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայողների կողմիցիրենց պարտականության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի և 315-րդ հոդվածի1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել