HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանություն Մալաթիայում. ստուգվում են կասկածյալի ցուցմունքներում մատնանշված հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են  29-ամյա Վահե Գևորգյանի սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, հայտնաբերվել հրազենը։

2016թ. սեպտեմեբերի 2-ին՝ ժամը 21:35-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից  հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մոտ 30-ից 35 տարեկան տղամարդ, ով, առանց գիտակցության գալու, մահացել է:

Պարզվել է սպանվածի ինքնությունը, ով  հանդիսանում է 1987թ. ծնված Վահե Գևորգյանը: Դիակի զննությամբ՝ կրծքավանդակի առաջային մակերեսի անոթային գծի 11-12 միջկողային մակարդակի և առաջային պատի միջին գծից աջ, մոտ 2-3 սմ, 7-ից 8 միջկողային մակարդակի հատվածներում հայտնաբերվել են անհարթ եզրերով արնահոսող վերքեր, իսկ աջ ձեռքի արմնկային, աջ դաստակի, աջ ձեռքի ցուցամատի, դեմքի և ձախ ծնկի հատվածներում՝ քերծվածքներ:

Դեպքի առթիվ 02.09.2016թ. ՀՀ ՔԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է երիտասարդին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, վիճաբանության շարժառիթը։ 

Սպանությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 3-ին ձերբակալվել է քաղաքացի Ա.Հայրապետյանթ և հարցաքննվել։ Նրա մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում նա ցանկապատված տարածքի բետոնե սալիկների տակից  ներկայացրել է ամերիկյան արտադրության «Gennings Firearms» տեսակի ատրճանակ, որն առգրավվել է:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ կասկածյալի ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, վիճաբանությանը մասնակցություն ունեցած բոլոր անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter