
Լևոն Արոնյանը կմասնակցի Միխայիլ Տալի հուշամրցաշարին
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Ավանդական դարձած մրցաշարին այս տարի մասնակցում են աշխարհի նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկը և Վիշվանաթան Անանդը, ինչպես նաև Անիշ Գիրին, Բորիս Գելֆանդը, Պյոտր Սվիդլերը:
Բացի դրանից, հուշամրցաշարին 4 շախմատիստ ևս կմասնակցեն։ Մրցաշարը կմեկնարկի սեպտեմբերի 25-ին և կեզրափակվի հոկտեմբերի 6-ին Մոսկվայում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել