HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կատարվում է քննություն՝ պարզելու ենթասպա Գեղամ Եղիազարյանի մահվան հանգամանքները

Քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում կատարվում է քննություն՝ պարզելու ենթասպա Գեղամ Եղիազարյանի մահվան հանգամանքները։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն.

«05.09.2016թ.՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրք տանող ճանապարհը կրճատող ժայռի տակ՝ քարափի մեջ, հայտնաբերվել է նույն զորամասի ենթասպա Գեղամ Ալբերտի Եղիազարյանի դին:

Կատարվել են դեպքի վայրի և դիակի արտաքին զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Քննչական ծառայության ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Գ.Եղիազարյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ»։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter