Վրաերթի է ենթարկվել Շիրակամուտի բնակիչը և տեղում մահացել
Երեկ` ժամը 19.30-ին, «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սպիտակ-Գյումրի ճանապարհի 11-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել Շիրակամուտ գյուղի բնակիչ, 57-ամյա Գրիշա Նասլյանին, որը տեղում մահացել է: Վարորդը մնացել է դեպքի վայրում և ոստիկանության ծառայողների կողմից բերման ենթարկվել բաժին: Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել