HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայփոստը և RIA Money Transfer-ը դրամական պարգևներ հանձնեցին

Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր ՀայՓոստի և աշխարհում մեծությամբ երրորդ դրամական փոխանցումների համակարգի՝  RIA Money Transfer-ի  համատեղ արշավի շրջանակներում սեպտեմբերի 6-ին հանձնվեցին պատվոգրեր և դրամական պարգևներ: Պատահականության սկզբունքով ընտրվեց մեկ հաճախորդ և օգոստոս ամսվա ընթացքում RIA համակարգով ամենաշատ գործարքներ իրականացրած Հայփոստի աշխատակիցը ստացան դրամական պարգև և պատվոգիր:

Հիշեցնենք, որ արշավն իրականացվելու է մինչև տարեվերջ: «Ռիա» համակարգից օգտված Հայփոստի ցանկացած հաճախորդ հնարավորություն կունենա մասնակցել ամեն ամիս իրականացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով խաղարկվելու է 100 ԱՄՆ դոլար:

Ria Money Transfer համակարգով հաճախորդներին թույլ է տալիս արտասահմանում գտնվող բարեկամներից և ընկերներից փոխանցումներ ստանալ մի քանի րոպեի ընթացքում: ՀայՓոստի հաճախորդները կարող են նաև գումարներ ուղարկել «Ռիա»-ի համաշխարհային ամբողջ ցանցով, որն ընդգրկում է 150 երկիր, ավելի քան 310 000 սպասարկման կետ: 

«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ

Գ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter