HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հյուսիս-արևելյան սահմանին զինվոր է զոհվել

Սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 370 կրակոց:

ԼՂՀ ՊՆ-ն հայտնում է, որ սեպտեմբերի 7-ին` ժամը 01:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մարտական հերթապահության կրման կանոնների խախտման արդյունքում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Արման Ալիկի Ղանդիլյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի
Պ.նախարար Սեյրան Օհանյանին և բանակի շտաբի պետ Յ.Խաչատուրովին անմիջապե՛ս պիտի հեռացնել աշխատանքից ու քրեական հետաքննություն պիտի սկսել իրենց նկատմամբ: Եթե նույնիսկ այս 2-ը «չեն իմացել» բանակում տիրող կոռուպցիոն յուրացումների մասին, ապա հե՛նց այս «տեղյակ չլինելու» համար արդեն այս 2-ին պիտի կանգնեցնել օրենքի առաջ: Այս մարդիկ տարինե՜ր նստել ու փաստորեն էակա՛ն բան չեն փոխել բանակում: Դեռ ավելին՝ բանակը դարձել է սովետակա՛ն մոդելի մի կառույց,որտեղ գողական-բիզնեսային բարքերն ավելի են խորացել:.................ՀՀ-ԼՂՀ բանակի (ռուսահոտ) հրամանատարությունը ոտից գլուխ պիտի փոխել: Մի անգամ չտեսանք,որ բանակում որևէ մի «պատահարի» ժամանակ բարձրաստիճան մի հրամանատարի պատժեն: Ձուկը գլխից է հոտում: ՀՀ բանակի հրամանատարությունը (թաղման բյուրոյի նման) միայն «ցավակցություններ» է հայտնում ու երբեմն թաղումների մասնակցում: Ես առաջարկում եմ Հայաստանում ստեղծել անկախ ու առանձին ԲԱՆԱԿԻ ՕՄԲՈՒԴՍՄԱՆԻ (army ombudsman) կառույց՝ իր բոլոր ենթակառույցներով, օրենքով սահմանված վերահսկողական իրավունքներով ու պատժիչ ֆունկցիաներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter