Քննություն է տարվում` պարզելու ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքները
ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Արման Ալիկի Ղանդիլյանի մահվան հանգամանքները։
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն` 1997թ. ծնված Արման Ղանդիլյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել սեպտեմբերի 7-ին` ժամը 01:30-ի սահմաններում, մարտական հերթապահության կրման կանոնների խախտման հետևանքով:
Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել ձախ այտի շրջանում:
«ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել են փորձաքննություններ։ Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ»,- գրված է կոմիտեի հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել