HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մաքսային արտոնության ` «ՍՊՍ Սիգարոն»-ին. պատճառը Ուզբեկստանի գործընկերոջ ֆինանսական խնդիրներն են

«ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը դիմել է կառավարություն` Հայաստան ներմուծած ծխախոտի հերթական խմբաքանակի նկատմամբ կիրառված «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի ժամկետը մինչև 2017 թվականի հոկտեմբերի 7-ը երկարաձգելու համար:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «ՍՊՍ Սիգարոն»-ը Հայաստանի Հանրապետություն է ներմուծել 8340 կգ և 4140 կգ նետտո քաշերով ծխախոտ` արդյունաբերական եղանակով կտրտած` CBO-6.1, Diet տեսակների ապրանքատեսակներն արտահանելու  անհրաժեշտությամբ:

Ընկերությունը դեռևս 2015թ. մարտի 20-ին մատակարարման պայմանգիր է կնքել Ուզբեկստանի «MEGAPOLIS AZIA TOBACCO» ընկերության հետ, որն ընկերության կողմից 2015թ. հոկտմեբերի 7-ին կնքված թիվ 2 լրացուցիչ պայմանգրով երկարաձգվել է մինչև 2017թ. հեկտեմբերի 7-ը:

Միաժամանակ, ընկերության կողմից 2015 թվականի ընթացքում մատակարարման պայմանագրեր են կնքվել ՈՒկրաինայի «ТАБАЛ ООО», Իրաքի «Պրոսպեկտ» Քամփանի Ֆոր Ջեներալ Թրեյդինգ ՍՊԸ, Արաբական Միացյալ Էմիրությունների «MAX GLOBAL GENERAL TRADING F.Z.E.» (ժամկետը կողմերի կողմից 2015թ. հոկտեմբերի 7-ին կնքված թիվ 2 համաձայնագրով երկարաձգվել է մինչև 2017 թվականի հոկտեմբերի 7-ը) և Ճապոնական «Nissin Trading Go LTD» ընկերությունների հետ:

Ըստ ընկերության պարզաբանման` «MEGAPOLIS AZIA TOBACCO» ընկերությունը, համաձայն վերը նշված պայմանագրի 1.9 կետի, պարտավորվել է մեկ տարվա ընթացքում ձեռք բերել «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ի կողմից արտադրվող 2 000 000 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծխախոտային արտադրանքը: 2015-2016 թվականների ընթացքում «ՍՊՍ Սիգարոն»  ՍՊԸ-ի կողմից վերամշակվել և արտահանվել է վերոնշյալ ապրանքների 2407.85 կգ-ը և մնացորդը կազմում է 5932.15 կգ: Ընկերության կողմից վերամշակման չի ենթարկվել և չի արտահանվել 05.02.2016թ. C 378  հայտարարագրով ՀՀ տարածք ներմուծված 4140 կգ քաշով ծխախոտային արտադրանքը: Նշյալ քանակությամբ ապրանքների ժամանակին չարտահանելը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ «MEGAPOLIS AZIA TOBACCO» ընկերության մոտ ծագել են որոշ ֆինանսական խնդիրներ:

Ընկերության տեղեկացրել է, որ 2016 թվականի ընթացքում  մատակարարման պայմանագրեր են կնքվել Իրաքի «Black Cougar for General Trading and Commerical Agencies» LTD, Վրացական «Sibarit»  LTD, բուլղարական «ВАРТ» ООО ընկերությունների հետ, որոնց համաձայն «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ն պարտավորվել է նշյալ ընկերություններին ծխախոտի արտադրանք մատակարարել մինչև 2017 թվականի հոկտեմբեր ամիսը:

«Հետևաբար, եթե նույնիսկ «MEGAPOLIS AZIA TOBACCO» ընկերությունը մինչև 2017 թվականի հոկտեմբերի 7-ը չկատարի իր պայմանագրով սահմանված պարտավորությունն, ապա ՍՊՍ Սիգարոն  ՍՊԸ-ն իր ներմուծած ծխախոտային արտադրանքը կարտահանի վերը նշված պայմանագրերի շրջանակներում»,- հայտնել է ընկերությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես հիմնավորված է նախագծում, անհրաժեշտություն է առաջացել «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված` «վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի ժամկետը երկարաձգել մինչև 2017 թվականի հոկտեմբերի 7-ը:

Լուսանկարը` «ՍՊՍ Սիգարոն» ընկերության պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter