HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԳԱԱ-ում կքննարկվեն կառուցվածքների սեյսմակայունության և սեյսմակայուն շինարարության հարցեր

Վաղը` ժամը 11:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահությունում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ)  տեղի կունենա «Կառուցվածքների սեյսմակայունության և սեյսմակայուն շինարարության բնագավառում հանրապետությունում կատարվող գիտահետազոտական աշխատանքների մասին» թեմայով քննարկում: Զեկուցմամբ հանդես կգա ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, երկրաշարժագիտության, սեյսմակայուն շինարարության բնագավառի մասնագետ Էդուարդ Խաչիյանը:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնը տեղեկացնում է, որ քննարկմանը հրավիրված են մասնակցելու գիտնականներ, ՀՀ քաղաքաշինության, արտակարգ իրավիճակների, կրթության և գիտության նախարարությունների, Հայսեյսշին ԳՀԻ-ի, Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի շինարարների միության, Հայաստանի ճարտարապետների միության, Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի, Հայնախագիծ ԲԲԸ-ի, Երևաննախագիծ ԲԲԸ-ի ներկայացուցիչներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter