HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանում քննվում է գլխավոր դատախազի պաշտոնակատարի անգործության հարցը

Ամալյա Մարգարյան

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր «Հիմնադիր Խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանի վերաքննիչ բողոքն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արմեն Հարությունյանի անգործության:

Տիգրան Հայրապետյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարան, քանի որ կարծում է, որ իր կողմից ներկայացրած միջնորդությունները գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից չեն ենթարկվում քննության կամ դրանք արվում են ձևականորեն:

Դատական նիստը հետաձգվեց, քանի որ դատարան չէր ներկայացել գլխավոր դատախազի պաշտոնակատար Արմեն Հարությունյանը: 

Փաստաբանների պալատի անդամ Տիգրան Հայրապետյանը, մեկնաբանելով պատասխանող կողմի բացակայությունը, նշեց, որ այս դատական նիստից ավելի կարևոր գործ չպետք է լինի Ա. Հարությունյանի համար: «Գլխավոր դատախազի պաշտոնակատարը չէր կարող ունենալ ավելի կարևոր գործ, քան այստեղ քննարկվող իր անգործությունն ու կոմպետենտությունը: Հետևաբար, եթե ավելի կարևոր գործ ունի, քան իր պաշտոնավարման հետ կապված այս հարցերը, սա ևս ապացուցում է, որ նա կոմպետենտ չէ գլխավոր դատախազ լինելուն»,- ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Նիստը նախագահող դատավոր Ա. Վարդանյանը հայտնեց, որ հաջորդ դատական նիստին կփորձեն  ապահովել Արմեն Հարությունյանի ներկայությունը: Ինչպես նաև բավարարելով փաստաբանի ներկայացրած միջնորդությունը՝ հայտնեց, որ հաջորդ դատական նիստին ներկա կգտնվի Կարո Եղնուկյանը:

Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին օգնելու, օժանդակելու և տեղեկություններ փոխանցելու համար: Նա հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը բերման է ենթարկվել իր բնակարանից, հետագայում նրա նկատմամբ կայացվել է կալանքի որոշում:

Մեկնաբանություններ (1)

lusik
Հուսադրող քայլեր են կատարվում մեր արդարադատությունը մոտեցնել եթե ոչ զարգացած՝ գոնե կիսազարգացած երկրների մակարդակին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter