HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուրջ 50 հայկական և 30 թուրքական ընկերություններ կցուցադրեն իրենց արտադրանքը «Շիրակ ԷՔՍՊՈ 2011»-ում

Նոյեմբերի 24-ին Շիրակի մրցունակության կենտրոնը Գյումրիում կանցկացնի ամենամյա Շիրակ Էքսպոն: Այս տարի «Շիրակ Էքսպո»-ն կազմակերպվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի ֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացնում է կոնսորցիումը, որի կազմում ընդգրկված են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Երևանի մամուլի ակումբը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը:

Միջոցառումը կմեկնարկի նոյեմբերի 24-ին` ժամը 11:00-ին, Գյումրիում՝ «Հոկտեմբեր» կինոթատրոնում` համախմբելով շուրջ 50 հայկական և 30 թուրքական ընկերությունների, որոնք կցուցադրեն ծառայությունների և արտադրանքի մեծ տեսականի, այդ թվում` սննդամթերք, տեքստիլ և շինանյութ:

Ժամը 15:00-ին մեկնարկող «Կանայք` որպես տարածաշրջանային տնտեսական զարգացման առաջատարներ» խորագրով ֆորումը հնարավորություն կընձեռի «Շիրակ Էքսպոյի» մասնակիցներին քննարկել բազմաթիվ հարցեր, այդ թվում` Հայաստանի և Թուրքիայի տնտեսությունները, բիզնեսում կանանց դերը և ընդգրկվածությունը, ինչպես նաև Հայաստանում և Թուրքիայում առկա ներդրումային ռիսկերն արտադրության և ծառայությունների ոլորտներում: Ֆորումը տեղի կունենա Գյումրիում, «Արաքս» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում:

«Շիրակ Էքսպո 2011»-ը յուրօրինակ հնարավորություն է ընձեռում Հայաստանի և Թուրքիայի գործարար շրջանակների միջև համագործակցությունը խթանելու, ինչպես նաև հայ և թուրք կին գործարարների ոչ ֆորմալ ցանց ստեղծելու համար: «Շիրակ Էքսպո»-ն նաև կնպաստի կանանց կողմից ղեկավարվող հայկական և թուրքական բիզնեսների միջև համատեղ ծրագրերի մշակմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter