Կառավարությունը 631 մլն դրամի տնտեսումները կուղղի պահուստային ֆոնդ
Ներկա պահին արտահանողների կողմից ներկայացված հայտերով ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված` կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է համապատասխան որոշում. ՀՀ 2016թ. պետբյուջեով նախատեսված եկամուտների գումարն ինն ամսում 5.0 մլրդ, իսկ տարում 15.0 մլրդ դրամով ավելացնելու հաշվին նշված չափով համապատասխանաբար ավելացվել է «Ավելացված արժեքի հարկի վերադարձ» ծախսային ծրագրի գծով նախատեսված հատկացումների ինն ամսվա և տարեկան գումարները: Կարևորելով ընդունված որոշումը` Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այն կնպաստի բիզնեսի զարգացմանը:
Կառավարության կայքը հայտնում է, որ բյուջեի կատարման գործընթացի արդյունավետ կազմակերպմամբ պայմանավորված՝ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2016թ. պետբյուջեում և փոփոխություններ, լրացումներ՝ նախկինում ընդունած որոշումներում: Ըստ հիմնավորման՝ ՀՀ կառավարության աշխատակազմի «Վարչական օբյեկտների հիմանորոգում» ծրագրի գծով առկա 31 մլն դրամի տնտեսումն առաջարկվում է ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:
Մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ կուղղվեն նաև 2016թ. պետբյուջեի սոցիալական պաշտպանության ոլորտում ընթացիկ տարվա գործունեության ընթացքում առաջացած տնտեսումները, տարեկան կտրվածքով՝ 600 մլն դրամ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել