HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բարև Երևան» խմբակցությունը չի ստացել ոստիկանապետին ուղղված նամակների պատասխանները

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել, որով հայտնում է, որ շաբաթներ առաջ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ուղղված նամակներին խմբակցությունն այդպես էլ պատասխան չի ստացել:

Առաջին նամակը խմբակցությունը ոստիկանապետին է ուղարկել հունիսի 23-ին: Այն վերաբերել է հունիսի 19-ին «Հետք»-ում տպագրված «Խարդախությամբ հափշտակել են շախմատիստուհու՝ հանրապետության նախագահի նվիրած համակարգիչը. գործը չի բացահայտվում» հոդվածին: «Խնդրել եմ տեղեկացնել, թե ինչ ընթացք է ստացել գործը, հույս կա՞, որ խարդախները կգտնվեն ու  ՀՀ նախագահի նվիրած համակարգիչը կվերադարձնեն տիրոջը»,- հայտնում է Անահիտ Բախշյանը:

Օգոստոսի 12-ին մեկ այլ նամակով «Բարև Երևանը» պահանջել է աշխատանքից ազատել Լյովա Երանոսյանին, «ով Սարի Թաղում անկարգություններ հրահրողներից ու կազմակերպիչներից էր»:

«Առաջին հայացքից սա անհավանական է. տրամաբանությունը հուշում է՝ օրենքի պահապանն առաջինը ինքը պետք է հարգի օրենքը»,- գրել է խմբակցության անդամը` հղում անելով «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածին, որով սահմանվում են առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկման ժամկետները («դրանք ստանալուց հետո մինչև մեկ ամսվա ընթացքում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում չպահանջող դիմումներն ու բողոքները` 15 օրվանից ոչ ուշ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter