HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Բարսեղյանը ժամանակավորապես կդադարեցնի խմբագրի եւ ծրագրի ղեկավարի լիազորությունները

Լևոն Բարսեղյանը ՏԻՄ ընտրություններին մասնակցելու պատճառով ժամանակավորապես կդադարեցնի խմբագրի եւ ծրագրի ղեկավարի լիազորությունները: Նա այս մասին հայտարարություն է տարածել:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես Գյումրու ավագանու անդամության թեկնածու եմ, եւ միաժամանակ «Ասպարեզ» օրաթերթի, www.asparez.am կայքի խմբագիրն եմ, ակումբի խորհրդի նախագահը, ինչպես նաեւ միաժամանակ ԱՄՆՄԶԳ աջակցությամբ իրականացվող տեղական ինքնակառավարման զարգացումը խթանելու կոչված «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի (ԺԱԱ) բաղադրիչի ղեկավարն եմ, չկամենալով որեւէ կերպ իմ աշխատանքով քարոզչական առավել դիրք ունենալ մրցակիցների նկատմամբ, 2016թ. սեպտեմբերի 10-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը ներառյալ, ժամանակավոր դադարեցնում եմ լիազորություներս վերոհիշյալ պաշտոններում եւ աշխատանքներում: Խմբագրի պարտականությունները այդ ընթացքում հանձնարարված է կատարել խմբագիր Անի Մկրտչյանին, իսկ ՀաՄաՏեղ ծրագրի ղեկավարի պարտականությունները` ծրագրի համակարգող Նադեժդա Հակոբյանին»,- գրված է Լևոն Բարսեղյանի հայտարարության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter