HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թեկնածուների եւ դիտորդական կազմակերպությունների թիվը՝ սեպտեմբերի 18-ի ընտրություններում

Այսօր լրացել է սեպտեմբերի 18-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի 317 համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրությունների թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը: 

Ինչպես հատնում են ԿԸՀ լրատվական ծառայությունից, սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 548 քաղաքացիներից 140-ը ներկայացրել են ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի 2 825 գրանցված թեկնածուներից ինքնաբացարկի դիմում ներկայացրել են 132-ը: Արդյունքում` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին բոլոր համայնքներում միասին կմասնակցեն համայնքի ղեկավարի 408 և ավագանու անդամի 2693 թեկնածու:

Սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 237 համայնքներից 125-ում քվեարկվելու է 1 թեկնածու, 72-ում` 2 թեկնածու, 26-ում` 3 թեկնածու, 11-ում` 4 թեկնածու, 2-ում` 5 թեկնածու և մեկ համայնքում` 7 թեկնածու: 

Սեպտեմբերի 8-ին լրացել է նաև դիտորդների հավատարմագրման ժամկետը: Սեպտեմբերի 18-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է մեկ միջազգային կազմակերպություն (Եվրոպայի խորհրդի տեղական եւտարածքային իշխանությունների կոնգրես (ԵԽ ՏՏԻԿ)) եւ տասը տեղական հասարակական կազմակերպություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter