HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Մերժվեց Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը վերացնելու և գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի՝ խափանման միջոցը վերացնելու և գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: 

Գործով փաստաբան Կարեն Մեժլումյանը «Հետք»-ին փոխանցեց, որ դատական նիստին ներկա է գտնվել նաև Ղուկասյանը և դատարանում հայտարարությամբ հանդես եկել՝  ներկայացնելով իր առարկությունները։ Սակայն թե ինչ առարկություններ է ներկայացրել Ղուկասյանը, փաստաբանը չցանկացավ մանրամասնել։

Մեզ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ փաստաբանի հետ էր նաև Անդրիաս Ղուկասյանը, ով փոխանցեց, որ առողջական վիճակն ու ինքզգացողությունը լավ է։

Հիշեցնենք, որ Ղուկասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter