HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

5 հոդվածից բաղկացած օրենքի նախագիծ՝ Գյումրի քաղաքի ձեռնարկատերերի մասին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ ընդամենը 5 հոդվածից բաղկացած օրենքի նախագիծ են ներկայացրել Ազգային ժողով, որը վերաբերում է Գյումրի քաղաքում ձեռնարկատիրական գործունեություն ծավալողներին պետական աջակցություն ցուցաբերելուն:

«Գյումրի քաղաքում ձեռնարկատիրական գործունեության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հեղինակներ՝ Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի, Լյովա Խաչատրյանի և Վահե Էնֆիաջյանի կարծիքով, Գյումրի քաղաքում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման և ձեռնարկատիրական գործունեության գործուն աջակցության անհրաժեշտությունից ելնելով պետք է մշակել Գյումրի քաղաքում տնտեսական ակտիվության բարձրացման, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման, նորամուծական գործունեության, արտահանման խթանման, շինարարության իրականացման բարենպաստ պայմաններ:

Նախագիծը ներառում է ձեռնարկատիրության աջակցության ինչպես ֆինանսական, այնպես էլ ենթակառուցվածքային, տեղեկատվական և ինովացիոն ձևերը: Ֆինանսական աջակցությունն ուղղված է լինելու հիմնականում փոքր ու միջին ձեռնարկատիրության, արտահանող կազմակերպությունների, բնակարանային շինարարություն իրականացնող տնտեսվարողների կողմից իրականացվող գործունեության խթանմանը:

Նախագծի հեղինակները գտնում են, որ ձեռնարկատիրական գործունեության ֆինանսական աջակցությունը պետք է իրականացվի, օրինակ՝  ՀՀ պետական բյուջեից կառավարության կողմից սահմանված չափով և ձևերով ինովացիոն գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների վարկային տոկոսադրույքների մինչև 50%-ի չափով սուբսիդավորումով, կառավարության սահմանված կարգով Գյումրի քաղաքում սոցիալական ծրագրեր իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին պետական դրամաշնորհների տրամադրումով, Գյումրի քաղաքում գրանցված և գործունեություն իրականացնող նորաստեղծ, մինչև 3 աշխատող ունեցող և շրջանառության հարկով հարկվող տնտեսվարող սուբյեկտների` պետական բյուջե վճարած հարկի չափով պետական սուբսիդավորումով և այլն:

Եթե նախագիծն օրենքի ուժ ստանա, ապա ուժի մեջ է մտնելու 2017թ. հունվարի 1-ից և գործելու է 3 տարի ժամկետով՝ մինչև 2020թ. հունվարի 1-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter