HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյանը կներկայացնի Հայաստանի զարգացման վերաբերյալ ծրագիր

ՀՀԿ խորհրդի այսօրվա նիստում ելույթներ են ունեցել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը և  վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀԿ մամուլի ծառայությունը:

Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ու նիստին ներկա գործընկերներին վստահության համար և նշել, որ իր պաշտոնավարման անցած երկու տարիների ընթացքում, երբ իրեն վստահվեց կառավարության ղեկավարի պաշտոնը, թիմի հետ միասին փորձեց ամեն ինչ անել, որպեսզի հաղթահարվեն ներքին և արտաքին մարտահրավերները, որի մասին մանրամասն խոսել է  նաև կառավարության այսօրվա նիստում: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է  ՀՀԿ-ի կողմից վարչապետի պաշտոնում առաջադրված թեկնածուին՝ Կարեն Կարապետյանին, մաղթել հաջողություններ: Նա նշել է, որ Կարեն Կարապետյանը, ում շատ լավ է ճանաչում և վստահ է նրա փորձի, ունակությունների ու գիտելիքների վրա, կշարունակի կառավարության գործունեությունը՝ ամեն ինչ անելով, որպեսզի մեր երկիրը գնա առաջ, տնտեսությունը զարգանա, և ժողովուրդն ապրի բարեկեցիկ կյանքով: Հովիկ Աբրահամյանն իր խոսքում նաև շնորհակալություն է հայտնել Հանրապետականի իր գործընկերներին, ամբողջ թիմին՝ հանձինս Հանրապետության Նախագահի: Շնորհակալություն է հայտնել նաև խորհրդարանին՝ այն աջակցության համար, որ իր գլխավորած կառավարությունն անցած երկու տարիների ընթացքում ստացել է խորհրդարանում:

ՀՀԿ-ի կողմից վարչապետի պաշտոնում առաջադրված թեկնածու Կարեն Կարապետյանը ևս շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀԿ խորհրդի նիստի մասնակիցներին՝ վստահության համար: Նա հավաստիացրել է, որ ամեն ինչ կանի արդարացնելու այդ վստահությունը: Կարեն Կարապետյանը նաև շնորհակալություն է հայտնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ նրա աշխատանքի համար: ՀՀ վարչապետի թեկնածուն նշել է, որ մոտ ժամանակներս կներկայացնի  մեր երկրի զարգացման վերաբերյալ ծրագիր, որը բաղկացած կլինի երկու փուլից: Առաջին փուլը կներառի այն հնարավոր արագ փոփոխություններն ու հաջողությունները, որոնք կարող են ինչ-որ առումով վստահություն և հավատ ներշնչել ծրագրի նկատմամբ, իսկ երկրորդ փուլը կլինի մեր երկրի հեռանկարային զարգացման տեսլականը: Կարեն Կարապետյանը նշել է, թե շնորհակալ կլինի բոլոր գործընկերներին, ովքեր կներկայացնեն իրենց առաջարկությունները և տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս պատրաստվում է հրավիրել գործընկերներին՝ տնտեսագետներին, գործարար աշխարհի ներկայացուցիչներին, խոշոր բիզնեսի ղեկավարներին ու բոլոր նրանց, ում թեման հետաքրքիր է՝ կլոր սեղանի շուրջ քննարկելու այդ ամենը:

Ելույթի ավարտին Կարեն Կարապետյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել վստահության համար և խոստացել ազնիվ, լիարժեք աշխատանք:

Մեկնաբանություններ (1)

Ա-k
Հուսով ենք, որ այդ զարգացումը ի նպաստ ժողովրդի կլինի և հավատում ենք, որ Կարեն Վիլհելմիչը դա կկատարի մեծ պատվով ու արժանապատվությամբ: Ձեզ բազում հաջողություններ և բոլորս իսկապես հավատում ու հուսով ենք, որ մեր բոլորիս հույսերը կարդարացնեք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter