HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրու «50-ամյակի» կամրջից երիտասարդ է կախվել. ինքնությունը դեռ չեն պարզել

Այսօր` ժամը 08.49-ին, Գյումրի քաղաքի 1-03 ծառայությունից ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ «50-ամյակի» կամրջից մարդ է կախվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայրում աշխատել են նաեւ ոստիկանության ներկայացուցիչները: Այս պահի դրությամբ կախվելու միջոցով ինքնասպան եղած երիտասարդ տղամարդու տարիքը, ականատեսների վկայությամբ, մոտավորապես 20-ից 30 է, ինքնության վերաբերյալ որեւէ տեղեկություն չի հրապարակվում:

Գյումրու շտապբուժօգնության ծառայությունից փոխանցեցին, որ իրենց դեպքի վայրում գտնված ժամանակ մահացածի հարազատներից որեւէ մեկին չեն տեսել: Գյումրու ոստիկանությունում եւս տղամարդու ինքնության վերաբերյալ դժվարացան որեւէ բան ասել` տեղեկացնելով, որ քննիչր Արամ Եդիգարյանի գլխավորությամբ օպերատիվ խումբը դեռ աշխատում է, և մինչև նրանց վերադարձը հստակ տեղեկություններ չեն կարող հայտնել, քանի որ ունեցած տվյալները կցկտուր են, իսկ այս պահի դրությամբ իր հարազատի բացակայության վերաբերյալ որեւէ մեկը հաղորդում չի տվել:

Ջաջուռի գյուղապետ Սոկրատ Սուվարյանը, անդրադառնալով լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, որ երիտասարդը իրենց գյուղից է, ասաց, իրենց գյուղից այս պահի դրությամբ բացակայող չկա: Գյուղապետը միաժամանակ հայտնեց, որ Ջաջուռի գրանցմամբ Գյումրիիում ապրող ընտանիք կա, որը գյուղից ավելի քան 20 տարի առաջ է դուրս եկել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter