HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ բարքեր են տիրում «Օլիմպոս» կրթահամալիրում

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել «Օլիմպոս» կրթահամալիրի մասին.

«Անչափ մտահոգիչ նամակ եմ ստացել «Օլիմպոս» կրթահամալիրի ուսուցչուհի Լիաննա Փիլիպոսյանից, ով, իր որակմամբ, գրել է դպրոցի տնօրեն Վահրամ Գրիգորյանի ապօրինի գործողությունների մասին և հայտնել է, որ ս.թ. հունիսին դրանց վերաբերյալ մի քանի ուսուցիչներ նամակով դիմել են ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին: Այդ նամակով նախարարին տեղեկացրել են, որ տնօրենը մայիս ամսին ուսուցիչներին ստիպել է իրենց հաշվին արձակուրդ վերցնել՝ նրանց վստահեցնելով, որ նախարարությունն է այդպես հրահանգել ու անձամբ նախարարը տեղյակ է:

Այնուհետև 8 հոգու հրահանգել է այլ անձանց կողմից Կոնվերս բանկի միջոցով 17000-ական դրամ օգնություն փոխանցել դպրոցին և նման այլ  փաստեր: Ըստ նամակագրի՝ որոշ անձինք նման փոխանցումներ արել են: Ինչպես տեղեկացրել է ուսուցչուհին, իրենց նամակից հետո (ենթադրում եմ՝ նախարարի հանձնարարությամբ) դպրոցում ՀՀ ԿԳՆ տեսչության կողմից ստուգումներ են իրականացվել, որոնց ընթացքում բացահայտվել են նաև այլ խախտումներ:

Ստուգումների հետևանքն այն է եղել, որ ուսուցիչներն իրենց հաշվին արձակուրդ չեն վերցրել և ի վերջո արձակուրդայինները ստացել են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, սակայն իրենց հայտնի չէ, թե որպես դպրոցին օգնություն` քանի՞ դրամ է փոխանցվել և փոխանցված գումարները ծախսվե՞լ են,  ի՞նչ նպատակով: Տնօրենը շարունակում է տնօրինել ուսումնական հաստատությունը և հայտնի չէ, թե ինչպես են որակվել տեսչության կողմից բացահայտված նրա ապօրինի գործողությունները, որոնց պատճառով ուսուցիչները ժամանակին չեն ստացել արձակուրդայինները:

Հետաքրքիր է իմանալ, թե նախարար պարոն Մկրտչյանը որքանով է հետաքրքրվել իր հանձնարարության ընթացքով, արդյոք ԿԳՆ տեսչությունն ամբողջությամբ ներկայացրել է իր ստուգման արդյունքները և այդքանից հետո ինչ եզրակացություն է արել տեսչապետն ու ինչ առաջարկ է ներկայացրել ԿԳ նախարարին: Այսքան չէի մտահոգվի, եթե ուսուցիչների աշխատանքային իրավունքների ոտնահարման նման արատավոր երևույթները տարածված չլինեին դպրոցներում, որոնց մասին նախարարությունը շատ ուշադիր լսելու և արմատախիլ անելու փոխարեն լսում է տնօրենների բողոքները՝ հավաստագրման 5-ամյա ժամկետը ցմահ դարձնելու մասին, որին ընթացք տալը նշանակում է կոպտորեն խախտել «Հանրակրթության մասին«» ՀՀ գործող օրենքն ու խախտել հանրակրթության բնագավառում ժողովրդավարական կառավարման՝ Օրենքով պահանջվող սկզբունքը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter