HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեպտեմբերի 14-ից կփակվի Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի մի հատվածը

Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ 2016 թվականի սեպտեմբերի 14-ից՝  ժամը 08.00-ից, Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի կմ0+000-կմ38+450  (Վանաձոր - Թումանյան) հատվածով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի և այն փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Տրանսպորտի և կապի նախարարության կողմից սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները.

1.  Տարանցիկ բեռնատար ավտոմոբիլների և երթուղային ավտոբուսների համար՝
Ա) Երևան - Սևան - Իջևան (Մ-4) , Ոսկեպար - Նոյեմբերյան - Բագրատաշեն - Վրաստանի սահման (Մ-16)  ճանապարհահատվածներով:
Բ) Երևան - Սպիտակ - Վանաձոր (Մ3) – Դիլիջան-Իջևան (Մ-4) – Ոսկեպար – Նոյեմբերյան – Բագրատաշեն (16) ճանապարհահատվածներով։

2. Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր կիրականացվի հետևյալ երթուղիներով.
Ա)      Վանաձոր - Ստեփանավան - Ագարակ - Կողես - Այգեհատ - Օձուն - Ալավերդի - Վրաստանի սահման,
Բ) Վանաձոր - Դսեղ - Մարց - Թումանյան ճանապարհահատվածներով։

3. Հայաստանից Վրաստան ուղևորվող մարդատար և միջին բեռնատար մեքենաների վարորդները կարող են օգտվել նաև Երևան - Գյումրի - Աշոցք - Բավրա - Վրաստանի սահման ճանապարհահատվածից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter