HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Պավլիկ Մանուկյանի վիրահատությունը ըստ կանխատեսածի է ընթացել

«Էրեբունի» բժշկական կենտրոնում ավարտվել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի վիրահատությունը։ Վիրահատել են Մանուկյանի ազդոսկրը:

Փաստաբան Հարություն Բաղդասարյանի փոխանցմամբ՝  Մանուկյանին արդեն տեղափոխել են բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:

Քիչ առաջ նրան այցելել են վիրահատող բժիշկն ու բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը: Բժիշկները հայտնել են, որ վիրահությունը անցել է ըստ նախատեսածի:

«Վիրահատությունից կես ժամ անց, երբ դուրս եկավ թմբիրից, նույնիսկ այդ պայմաններում, առաջինը հարցը եղավ, թե ով է հանրապետության վարչապետը: Ասեցի, քո ցավերից խոսա, ասաց, ճիշտ է՝ մեր պոչով Հովիկ Աբրահամյանին պաշտոնից հանեցին, բայց հասկանալի է՝ էդ ամբողջը մեր ուզածը չէր»,-նշում է փաստաբանը:

Փաստաբանի տեսակցության ժամանակ Մանուկյանը հետվիրահատական ցավեր է ունեցել, սակայն ընդհանուր ինքնազգացողությունը բավարար է, անգամ կատակներ է արել: Հարությունյանը չգիտի, թե իր պաշտպանյալին երբ կտեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ,  սակայն, նրա խոսքով՝ Մանուկյանը դեռ լիարժեք ապաքինման կարիք ունի, քանի որ, ի տարբերություն «Սասնա ծռեր» խմբի այլ անդամների,  նրա վերքերը խորն են և բազմազան:

Հիշեցնենք, որ երեկ տեղեկացրել էինք Պավլիկ Մանուկյանին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ ազդոսկրի վիրահության պատրաստելով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter