HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհրդի նիստը

Սեպտեմբերի 9-ին Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհրդի նիստը, որը նախագահել է խորհրդի նախագահ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: 

Քննարկվել են «Ավիակոմպանիա Արմենիա»  ՍՊԸ կողմից Երևան-Մինսկ-Երևան, Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Աստրախան-Երևան, Երևան-Սարատով-Երևան և Երևան-Նիժնի Նովգորոդ-Երևան նոր երթուղիների շահագործման նպատակով կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ներկայացված հայտերը: 

Խորհրդի կողմից տրվել է կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրում փոփոխություններ կատարելու նպատակահարմարության վերաբերյալ դրական եզրակացություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter