HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

16-րդ թաղամասի առաջին գազիֆիկացված շենքի բնակիչները գազ կստանան առաջիկա օրերին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի երրորդ շղթայի 14 շենք և ծանոթացել է այստեղ իրականացվող գազիֆիկացման աշխատանքների ընթացքին: Շենքի բնակչությունը նախկինում դիմել էր վարչապետին՝ գազիֆիկացման խնդրանքով, սակայն այստեղ չէր թույլատրվում կատարել նման աշխատանքներ՝ նախագծային նորմատիվների խախտման պատճառով:

Կառավարության ղեկավարի հանձնարարականի համաձայն քաղաքապետարանը կատարել էր ուսումնասիրություններ՝ խնդրի լուծման նպատակով: 

Իրականացված աշխատանքների արդյունքում ապահովվել են շենքի հակահրդեհային և անվտանգության բոլոր նորմատիվները, վերացվել թերությունները, որից հետո էլ սկսվել են գազիֆիկացման աշխատանքները: 

16-րդ թաղամասի երրորդ շղթայի 14 շենքի բնակիչները գազ կստանան առաջիկա օրերի ընթացքում. այժմ ավարտվել են գազիֆիկացման աշխատանքների 70 տոկոսը:

Կառավարության կայքը տեղեկացնում է, որ շենքի բնակիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ իրենց խնդրանքին արձագանքելու համար: 

Սա առաջին շենքը կլինի այս թաղամասում, որը կգազիֆիկացվի, քանի որ մյուս բոլոր շենքերը ևս դեռևս չեն համապատասխանում գազիֆիկացման համար անհրաժեշտ անվտանգության պայմաններին: 

Թաղամասի այն շենքերի բնակիչները, ովքեր համատիրությունների հետ միասին նախագծային տեսքի կբերեն իրենց շենքերը՝ առաջիկայում ևս կապահովվեն գազով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter