Փաստաբան. «Արայիկ Խանդոյանին արգելում են հանդիպել իր վստահված անձանց»
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի փաստաբան Արա Կարագյոզյանը «Հետք»-ին հայտնեց, որ իր պաշտպանյալին արգելում են հանդիպել վստահված անձանց: Նշենք, որ Խանդոյանը իր թեկնածությունն է առաջադրել Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի համայնքի ղեկավարի պաշտոնում։
«Ըստ ընտրական օրենսգրքի՝ վստահված անձիք ամեն օր, երկու ժամ պետք է կարողանան հանդիպել ՔԿՀ-ում գտնվող իրենց թեկնածուին, սակայն վարույթ իրականացնող մարմինը Խանդոյանին արգելում է նախընտրական քարոզչություն իրականացնել, մասնավորապես՝ հանդիպել իր վստահված անձանց հետ։ Այսինքն՝ թեկնածուների միջև հավասար պայմաններ չեն դրսևորվում»,-նշում է փաստաբանը։
Արայիկ Խանդոյանի նախընտրական քարոզչության իրավունքի խախատման փաստով Կարագյոզյանը արդեն դիմում-բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, ՀՔԾ պետ Վահրամն Շահինյանին, ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել