
«Ծանրոցներ գողացող» Թագուհին
Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է հայազգի Թագուհի Աբրամյանին` փոստով առաքված ծանրոցների գողության մեղադրանքով: Հղում անելով ոստիկանությանը` www.dailymail.co.uk-ը փոխանցում է, որ Թագուհի Աբրամյանը շրջագայում էր «Մերսեդեսով» եւ գողանում տների մուտքերի մոտ դրված ծանրոցները:
Լոս Անջելեսի դատախազությունն առայժմ որևէ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել, սակայն կալանավորված անձանց հանրային բազայից տեղեկանում ենք, որ 41-ամյա Թագուհի Աբրամյանը (Tagui Abramyan) ձերբակալվել է սեպտեմբերի 8-ին: Հանցագործության դիմաց առաջարկված գրավի գումարը կազմում է 50 հազար դոլար: Նա ազատ է արձակվել նույն օրը երեկոյան, իսկ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 29-ին:
![]() |
Ըստ Dailymail-ի` երբ ոստիկաններն այցելել են Թ.Աբրամյանի տուն, գտել են ծանրոցներ` գողացված Լոս Անջելեսի տարբեր բնակավայրերի շուրջ 300 քաղաքացիներից:
Աբրամյանի հանցագործությունը բացահայտվել է, երբ նրա հերթական «զոհերից» Դեյվիդ Փուլիդոյի ծանրոցը այդպես էլ տեղ չի հասել, և նա որոշելէ ստուգել իր տան տարածքը հսկող անվտանգության տեսախցիկների նկարահանումը: Հենց այս տեսանյութում էլ երևում է, որ կինը դուրս է գալիս սպիտակ «Մերսեդեսից», վերցնում տան առաջ դրված ծանրոցը և հետ շտապում դեպի մեքենան:
Ոստիկանությունը, ըստ Dailymail-ի, այժմ փնտրում է նաև «Մերսեդեսի» վարորդին, ով ենթադրաբար կապ ունի Թագուհի Աբրամյանի հետ:
Լոս Անջելեսում ապրող քաղաքացիների հանրային բազաներից տեղեկանում ենք, որ Թագուհի Աբրամյանը (մականունը` Tina Q. Abramyan) գրանցված է և բնակվում Վան Նույսում: Թագուհու համար սա առաջին ձերբակալությունը չէր:
Նախորդ անգամ նա ոստիկանությունում է հայտնվել 2014թ.-ին, ենթադրաբար վճարել նշանակված գրավի գումարը` 10 հազար դոլարը, և ազատ արձակվել հաջորդ օրը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել