HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նիկոլ Փաշինյանը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածու

ՏԻՄ ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այսօր Ազատության հրապարակում անցկացրեց հանրահավաք՝ ներկայացնելով առաջիկա ընտրությունների իր թեկնածուներին, անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին և երկրում տիրող իրավիճակին։

Հանրահավաքի բացման խոսքը կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանինն էր, ով անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հրաժարականին, նոր վարչապետի նշանակմանը հավաստիացրեց՝ ՀՀ-ում վարչապետ, նախարարներ փոխելով ոչ մի բան չի փոխվելու․ այդ բոլոր փոփոխություններն արվում են մեկ նպատակով, որպեսզի բան չփոխվի․ «Այդ մարդիկ՝ նախարաները, վարչապետները իրենց իսկ նշանակման օրից մի շատ կարևոր գործ պետք է իրականացնեն․ նրանք պետք է պետք եղած վայրում, պետք եղած ժամին պառկեն զոհասեղանին և փրկեն Սերժ Սարգսյանին»,-նշեց Սիմոնյանը։

Կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ընդգծեց, որ այս հանրահավաքը շատ կարևոր է իրենց քաղաքական ուժի համար, քանի որ դրանով նրանք ազդարարում են իրենց պաշտոնական քարոզչության մեկնարկի մասին։ Հարությունյանի դիտարկմամբ՝ սա առաջին իրական հնարավորությունն է կուսակացությանը՝ հասարակության լայն զանգվածներին ներկայացնելու համար։

Ա․Հարությունյանը «Քաղաքացիական պայմանագիր» որպես կուսակցության գլխավոր նպատակ նշեց՝ երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն ունենալը, այնուհետ մանրամասնեց․ «Հարգելի հայրենակիցներ, մենք լուրջ հավակնություններ ունենք Հայաստանին լրջագույն փոփոխություններ բերելու։ Մենք այն ուժն ենք, որը լուրջ հետևություններ է արել ընդդիմադիր շարժումների, քաղաքական ուժերի 25ամյա  ձախողումներից։ Այդ է պատճառը, որ մենք օր 2-3 անգամ չենք գոռում, որ ուրորէ իշխանափոխություն ենք անելու, չենք ցանկանում նեղացնել մեր քաղաքացիներին, ծնողներին՝ նրանց տալով մեր ուժերից վեր գտնվող խոստումներ»,-հայտարարեց նա։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանի խոսքով՝ երկրում առկա քաղաքական, տնտեսական, բարոյահոգեբանական իրավիճակ այնպես է սրվել, որ ժողովուրդը այդ վիճակից դուրս գալու միակ լուծում է համարում զինված ապստամբությունը։ Ազատամարտիկի համոզմամբ՝իշխանությունների կողմից, այս տարիներին, բոլորը ականատես են եղել այնպիսի արհավիրքների, որոնք մշտապես ազդել են ժողովրդի, ապագա սերունդների կյանքի և ապրելակերպի վրա, և որի արդյունքում՝ ժողովուրդը բռնել է արտագաղթի ճամփան։ Հակադարձելով իշխանությունների կողմից շրջանառվող ազգային համաձայնության կառավարության ստեղծմանը՝ Միքայելյանն ասում է՝ ամեն անգամ, նախընտրական ժամանակներում իշխանությունը ձգտում է ժողովորդին խաբկանքով շեղել ճիշտ ուղուց, և այս անգամ էլ այդ ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու հանգամանք են առաջ բերում։

«Պաշտոնների չեմ գնացել, ընտրություններում՝ թեկուզ հաղթած և պարտված, բայց հպարտորեն նորից կանգնած եմ՝ պահանջելու ձեր պահանջը։ Այն պահանջը, որ դրել եք մեր դեմ։ Շատ մեծ, հզոր քաղաքական գործիչներ փախան, այլևս չկան, մերվել են իշխանության հետ, բայց մենք՝ որպես զինվորներ, կանգնած ենք ձեր դեմ  և պարտավորվում ենք ձեզ հանել այս վիճակից։ Վաղը ուշ կլինի, ուշքի եկեք, ժողովուրդ ջան»,-ասաց Ս․Միքայլյանը։

Կուսակցության վարչության անդամ Լենա Նազարյանը, հավաքվածներին հիշեցրեց 2018 թ-ից երկիրը կառավարելու մոդելի փոփոխության մասին, շեշտեց վարչապետի անձի և  լիազորությունների կարևորությունը, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից, ապագա վարչապետի պաշտոնում, առաջադրեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ում առաջարկեց սկսել ստվերային կառավարության ձևավորում։

Հանրահավաքի ամենածավալուն ելույթը ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանինն էր։ Ելույթին կարող եք ծանոթանալ այստեղ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter